ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Գլխավոր խմբագիր
Խմբագրեր
Նյութերի ամփոփումներ
Կոնտակտներ

Խմբագրեր


Գայանե Գևորգի Հարությունյան

Ամսագրի պատասխանատու քարտուղար և ռուսերեն բաժնի խմբագիր: 1972 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը: Ժուռնալիստ-թարգմանիչ է. նրա թարգմանությամբ ռուսերենով լույս են տեսել “Հայերի ցեղասպանությունը և հայ ժողովրդի պատմական հիշողությունը” (հեղ.` Վերժինե Սվազլյան, Ե., 2005 թ.), “Թիֆլիսի քաղաքագլուխները” (հեղ.` Սամվել Կարապետյան, Ե., 2003 թ.), “Չիկարելիի նոր արկածները” (հեղ.՝ Ռուբեն Մարուխյան, Ե., 2008 թ.), “Հեքիաթների զամբյուղը” (հեղ.` Մելանիա Միքայելյան, Ե., 2008 թ.), “Հայաստան” (հեղ.` Վլադիմիր Ստեփանյան, Ե., 2005 թ.), գիրք-ալբոմ "Հայաստան, Armenia, Армения" (հեղ.` Սամվել Կարապետյան, Ե., 2009 թ.), ՙԱրարատի մյուս կողմում՚ (հեղ.` Մարիամ Մանուկյան, Էլիզ Մանուկյան, Ե. 2010 թ.):

Գ. Հարությունյանը բազմաթիվ` ինչպես գեղարվեստական, այնպես էլ գիտական բազմաթիվ գրքերի խմբագիր է.”Ձայն” (հեղ.` Արմեն Աշոտյան, Ե., 2004 թ.), “Ճակատագրի գիծը” (հեղ.` Սվետլանա Կազումյան, Ե., 2005 թ.), “Սրտի միջօրեականները” (հեղ.` Սվետլանա Կազումյան, Ե., 2006 թ.), “Լույս պատուհանում” (հեղ.` Սվետլանա Կազումյան, Ե., 2007 թ.), “Խոհ ժամանակի” (հեղ.` Ռայա Խաչատրյան, Ե., 2007 թ.), “Ղրիմահայության պատմությունից” (հեղ.` Վարդգես Միքայելյան, Ե., 2004 թ.), “Հայաստանի յոթ հրաշալիքները կամ խոսք Հայաստանի մասին” (հեղ.` Սվետլանա Ռասկազովա, Ե., 2009 թ.) և այլն:

Գ. Հարությունյանի գրչին է պատկանում “Շեմ” (Ե., 2005 թ.) բանաստեղծական ժողովածուն: Վերջին տարիներին նա կազմել և հրատարակել է անվանի թատերագիր Ժորա Հարությունյանի անտիպ ստեղծագործությունների ժողովածուն`”Իմ լռությունը” (Ե., 2003 թ.) խորագրով և թատերագրի կյանքին ու գործունեությանը նվիրված հուշապատում ժողովածուն` “Եկար, զարմացրիր, գնացիր” (Ե., 2005 թ.):
Վերջերս լույս տեսավ ՙԵզրեր՚ խորա•րով (Ե., 2009 թ.) նրա քնարական բանաստեղծությունների ժողովածուն:
Մելանիա Վարազդատի Միքայելյան

ՀՀ ԳԱԱ "Լրաբեր հասարակական գիտությունների" հանդեսի հայերեն բաժնի խմբագիր:
1978 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1980-1981 թթ. աշխատել է ՀԽՍՀ հուշարձանների պահպանության վարչությանն առընթեր Էրեբունի թանգարանի գիտահետազոտական բաժնում` որպես գիտաշխատող:

1981-1985 թթ. աշխատել է ՀԽՍՀ հուշարձանների պահպանության վարչության ուրարտագիտության բաժնում:
1985 թ. առ այսօր աշխատում է "Լրաբեր հասարակական գիտությունների" հանդեսի խմբագրությունում:
Մ. Միքայելյանը նաև գիտական ու գեղարվեստական գրքերի խմբագիր է, ինչպես` Վարդգես Միքայելյանի "Ղրիմահայ գաղութը Արևելք-Արևմուտք հարաբերությունների ոլորտում" (13-18-րդ դարեր) աշխատությունը (Ե., 2000), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ գաղթավայրերի պատմության բաժնի հրատարակած "Հայ գաղթաշխարհի պատմություն" եռահատոր ժողովածուների (գիտական խմբագիր` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վարդգես Միքայելյան) I և II հատորները (Ե., 2003), RAA Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հրատարակած "Ջավախք" ուսումնասիրությունը (հեղինակ` Սամվել Կարապետյան) (Ե., 2006), դրամատուրգ Ժորա (Գևորգ) Հարությունյանի հիշատակին նվիրված "Եկար, զարմացրիր, գնացիր" (Ե., 2006) հուշերի ժողովածուն (կազմող` բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր Գայանե Հարությունյան):

Հեղինակ է նաև մանկական գրքի` "Հեքիաթների զամբյուղը" (երկլեզու` հայերեն-ռուսերեն, թարգմ. Գայանե Հարությունյանի) (Ե., 2008):
Copyright 2009 © All rights reserved.
The site is created thanks to the sponsorship of orientalist,
doctor of historical sciences Mr. Ruben Karapetyan