![]() |
|||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
Մեր մասին
”Լրաբեր հասարակական գիտություններ” քառամսյա և բազմալեզվյան հանդեսը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հասարակագիտական և հայագիտական հնագույն հրատարակությունն է: Հիմնվել է 1940 թ.` որպես ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի տեղեկագիր, 1943-1965 թթ.` Հայկ. ՍՍՌ ԳԱ “Տեղեկագիր հասարակական գիտութունների”: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ. 1948-1990 թթ.` ամսագիր, 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա, 1996-ից առ այսօր` քառամսյա: Տարբեր ժամանակներում “Լրաբերը” խմբագրել են անվանի հայագետներ Հ. Օրբելին, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը: 1988 թ. ի վեր հանդեսը խմբագրում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱԼԲԵՐՏ ԱՐՄԵՆԱԿԻ ԽԱՌԱՏՅԱՆԸ:
Հանդեսը տպագրում է պատմության, փիլիսոփայության, հասարակագիտության, բանասիրության, քաղաքագիտության, իրավագիտության, տնտեսագիտության և մշակույթի վերաբերյալ հոդվածներ և հրապարակումներ (արխիվային նյութեր), հասարակագիտական ու հայագիտական լրատվություն: Դրա բովանդակության և ծավալի կարևոր մասն են կազմում հայագիտական ուսումնասիրությունները: Հանդեսի էջերում տպագրվել և շարունակում են տպագրվել արդիական հարցադրումներով և նորովի մեկնաբանություններով հագեցած բազմաթիվ արժեքավոր հետազոտություններ, ինչպես, օրինակ, Հայկական հարցի, հայերի ցեղասպանության, Հայաստանի, հայ գաղթօջախների ու Սփյուռքի պատմության, դրանց մշակույթի, Ղարաբաղի պատմության, Արցախյան պատերազմի և այլնի վերաբերյալ: “Լրաբերի” “Հոդվածներ”, ”Մեր հոբելյարները”, “Քննադատություն և մատենախոսություն”, “Լրատու”, “Հաղորդումներ”, “Բանավեճ և քննարկում” բաժիններում ներկայացվում է նրա հայագիտական ու հասարակագիտական նյութը, ինչպես և դրանց վերաբերյալ գիտական գնահատականը:\r “Լրաբերի” էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ, դրան աշխատակցում են ոչ միայն հայրենական, այլև Սփյուռքի և օտարազգի բազմաթիվ գիտնականներ: Հանդեսը տպագրվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և այլ լեզուներով հայագիտական նյութեր: Տարածվում է արտասահմանյան տարբեր երկրներում: Հանդեսի ծավալը` 17-18 տպագրական մամուլ, տպաքանակը` 200: “Լրաբերն” իր ծրագիրն իրականացնում է խմբագրական խորհրդի աջակցությամբ, որի անդամներն են՝ Աղասյան Ա. Վ. - արվեստ. դոկտոր, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստ. տնօրեն Բարխուդարյան Վ. Բ. - ՀՀ ԳԱԱ ակադ. (պատմություն), հայագիտ. և հասարակակ. գիտությունների բաժանմունքի ակադ. քարտուղար Գևորգյան Հ. Ա. - ՀՀ ԳԱԱ ակադ. (փիլիսոփայություն) Եղիազարյան Ա. Կ. - բան. գիտ. դոկտոր Խաչատրյան Լ. Մ. - բան. գիտ. դոկտոր, Երևանի Խ. Աբովյանի անվ. պետ. մանկավարժ. համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Խոջաբեկյան Վ. Ե. - ՀՀ ԳԱԱ ակադ. (տնտեսագիտություն) Կարապետյան Ռ. Կ. – պատմ. գիտ. դոկտոր, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հարությունյան Բ. Հ. - ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ (պատմություն) Հարությունյան Գ. Գ. - պատ. քարտուղար Հարությունյան Վ. Լ. - տնտ. գիտ. դոկտոր, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստ. տնօրեն Հովհաննիսյան Ն. Ն. - ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (Պատմություն) Մելքոնյան Ա. Ա. - ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ (պատմություն), ՀՀ ԳԱԱ պատմության ինստ. տնօրեն Հանդեսի խմբագրակազմում աշխատում են փորձառու և հմուտ խմբագիրներ Գ. Հարությունյանը (պատասխանատու քարտուղար), Մ. Միքայելյանը: |
||||||||||||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||||||||||||
| Copyright 2009 © All rights reserved. The site is created thanks to the sponsorship of orientalist, doctor of historical sciences Mr. Ruben Karapetyan |
|||||||||||||||||||||||||||||||||||||